Ճապոնիայում մահացել է կայսերական ընտանիքի ամենատարեց անդամը՝ արքայազն Միկասան
101 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ճապոնիայի կայսերական ընտանիքի ամենատարեց անդամը՝ արքայազն Միկասան, հաղորդում է Reuters գործակալությունը։
Միկասան եղել է Ճապոնիայի գործող կայսեր հորեղբայրը։ Բացի այդ, նա եղել է կայսերական ընտանիքի միակ անդամը, ով մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին մարտական գործողություններին։
Վերջին անգամ արքայազն Միկասան հայտնվել էր հանրության առաջ այս տարվա հունվարին, իսկ մայիսին հոսպիտալացվել էր սուր թոքաբորբով։