211652_close_icon

Հզոր «Մեթյու» փոթորիկը Հաիթիին մոտ 2 մլրդ դոլարի վնաս է հասցրել

views-count2834 դիտում article-date 12:34 29-10-2016
Հաիթիի իշխանությունները հայտարարել են, որ «Մեթյու» փոթորիկը, որը վրա էր հասել հոկտեմբերի սկզբին երկրի հարավային մասից, հասցրել է 1.89 մլրդ դոլարի վնաս, հաղորդում է Ria Novosti-ն։ Երկրի Էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ վնասի չափը գնահատել են Համաշխարհային բանկի և Միջամերիկյան զարգացման բանկի մասնագետները։ Այն կազմում է պետության ՀՆԱ-ի 1/5 մասը։ Երկրի գյուղատնտեսական սեկտորն աղետից կրել է 600 մլն դոլարի վնաս։ Գրեթե նույն չափի վնաս էլ հասցվել է, երբ փոթորկի պատճառով մարդիկ մնացել են առանց տանիքի։

Նմանատիպ նյութեր