Տաջիկ օլիգարխի դուստրը Մոսկվայում հարսանյաց արարողությանը ներկայացել է 600 հազար դոլար արժողությամբ զգեստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի շքեղ Radisson Royal հյուրանոցում տաջիկ օլիգարխ Իլհոմ Շոկիրովի դստեր հարսանյաց արարողությունը ցնցել է ՌԴ մայրաքաղաքը: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Արարողությանը հարսնացուն ներկայացել է բրիտանական Ralph & Russo բրենդի դիզայներների՝ արծաթյա թելերով և թանկարժեք քարերով ստեղծած զգեստով, որի արժեքը գերազանցում է 600 հազար դոլարը:
Նշվում է, որ հարսանյաց արարողության համար, որին ներկա է գտնվել 900 հյուր՝ ծախսվել է ավելի քան կես միլիոն դոլար:
Միջոցառմանը ելույթ են ունեցել շոուբիզնեսի հայտնի աստղեր Լեոնիդ Ագուտինը, Սոսո Պավլիաշվիլին, Ֆիլիպ Կիրկորովը, Գլյուկոզան և այլք:
Նշենք, որ հարսնացուի հայրը Տաջիկստանում հյուրանոցների ցանցի սեփականատեր է: Նրա որդին 2010 թ-ին նույնպես նմանատիպ հարսանիք էր նշել Մոսկվայում, որի ժամանակ հարսնացուն ներկայացել էր 2 մլն դոլար արժողությամբ զգեստով: