4983 դիտում
16:31 23-12-2016
ԼՂՀ վարչապետը մասնակցել է «Գրանդ հոլդինգ»-ի կողմից հիմնված նոր արտադրամասի բացմանը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 23-ին Ստեփանակերտում մասնակցել է «Գրանդ Հոլդինգ»-ի կազմի մեջ մտնող «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի կողմից հիմնված՝ ստվարաթղթե արկղերի արտադրամասի բացման հանդիսավոր արարողությանը:
Վարչապետը բարձր է գնահատել «Գրանդ Հոլդինգ» ընկերության նոր արտադրության հիմնումն Արցախում և նշել, որ այն ոչ միայն կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծման կարևոր գործին, այլև միտված է Արցախում փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը: Մասնավորապես, տեղական արտադրանքը նրանց մեծապես կօգնի խնաել ժամանակն ու միջոցները:
««Գրանդ Հոլդինգ»-ի մեջ մտնող ընկերությունների կողմից Արցախի տնտեսության մեջ կատարվող ներդրումները բիզնեսի և հայրենասիրության համադրման լավագույն օրինակներից են: Արցախի իշխանությունները միշտ էլ բարձր են գնահատել Վարդանյան ընտանիքի կողմից ցուցաբերած վերաբերմունքը հայրենիքի արցախյան հատվածի հանդեպ: Այս առթիվ, կուզեի ընդգծել, որ ԼՂՀ կառավարությունը համապատասխան պայմաններ է ապահովում ՓՄՁ զարգացման համար և պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել Արցախում ներդրումներ կատարող ցանկացած ընկերության»,- ասել է գործադիր իշխանության ղեկավարը:
Ա. Հարությունյանը, գործարար Միքայել Վարդանյանի ուղեկցությամբ, շրջել է նորաբաց արտադրամասում, ծանոթացել արտադրական հնարավորություններին և հետաքրքրվել տեղական ընկերությունների հետ համագործակցության աշխատանքներով:
[img]/ups/images/0830851001482492914103741.jpg[/img]
[b]ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
7941 դիտում
10:09 03-11-2016
«Գրանդ հոլդինգ»-ի սեփականատերը ակտիվ բանակցություններ է վարում ՀՀԿ-ի հետ. «Ժամանակ»
4929 դիտում
12:31 18-03-2019
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Գրանդ Հոլդինգ»-ի կառուցած բնակելի շենքի բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
874 դիտում
13:27 22-10-2024
ՌԴ-ում կինը, օգտվելով Wildberries-ում ծրագրային անսարքությունից, 1,2 մլն ռուբլու գողություն է կատարել
796 դիտում
22:50 21-10-2024
Եվրախորհրդարանում կքննարկվի Ադրբեջանին վերաբերող բանաձև՝ ներառյալ Հայաստանի հետ հարաբերությունները
790 դիտում
22:37 21-10-2024
Լիբանանում շտապօգնության չորս աշխատակից է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով