211652_close_icon
views-count3982 դիտում article-date 16:03 04-11-2016

Դիարբեքիրում ուժգին պայթյունի հետևանքով 8 զոհ և 100-ից ավելի վիրավոր կա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ Դիարբեքիր նահանգի Բաղլար շրջանում այսօր առավոտյան տեղի ունեցած միկրոավտոբուսի ուժգին պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, փոխանցում է Reuters-ը։ Պայթյունը որոտացել էր տեղի ժամանակով ժամը 08։00-ին, ոստիկանական բաժանմունքի շենքի մոտ։ Ոստիկանությունը սպանել է պայթյունի մեջ կասկածվող Քրդական աշխատավորական կուսակցության անդամին։ Hurriyet-ի փոխանցմամբ՝ սպանվածներից 2-ը ոստիկանության աշխատակիցներ են, 6-ը՝ քաղաքացիական անձինք։ Ըստ մասնագետների գնահատման՝ օգտագործվել է մոտ 1 տոննա պայթուցիկ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր