211652_close_icon
views-count1792 դիտում article-date 18:03 04-11-2016

Մոսկվայում և ՌԴ քաղաքներում «Ռուսական երթ» է անցկացվել՝ ընդդեմ Կրեմլի քաղաքականության

Մոսկվայում ընթանում է հակակառավարական «Ռուսական երթը»։ Երթի մասնակիցները քննադատում են Կրեմլի քաղաքականությանը։ Մի քանի հարյուր մարդ՝ ազգայնական դրոշներով, վանկարկել են. «Ամեն ինչում Պուտինն է մեղավոր», «Կադիրովը մեր հերոսը չէ», «Ստալինը ռուս ժողովրդի դահիճն է»։ Ակցիայի մասնակիցները բողոքել են Կրեմլի ագրեսիվ արտաքին քաղաքականության, Ուկրաինայում, Սիրիայում ռազմական գործողությունների դեմ։ Նմանատիպ երթեր են տեղի ունեցել Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում, Վոլոգդայում և ՌԴ մյուս խոշոր քաղաքներում։

Նմանատիպ նյութեր