3549 դիտում
23:33 15-08-2018
Բանտը երեխաների տեղը չէ․ Մոսկվայում «Մայրերի երթ» է անցկացվել
Մոսկվայի կենտրոնում «Մայրերի երթ» է անցկացվել, որի մասնակիցները պահանջել են ազատ արձակել «Նորին մեծություն» գործով մեղադրյալներին: Ոստիկանությունը չի խոչընդոտել ցուցարարներին, իսկ փաստաբաններն այսօր միջնորդել են, որպեսզի 18-ամյա Աննա Պավլիկովայի և 19-ամյա Մարիա Դուբովիկի կալանքը փոխարինվի տնային կալանքով։
Ցույցի մասնակիցները երթով անցել են Նովոպուշկինի պուրակից մինչև ՌԴ գերագույն դատարան, որի պատերի տակ վանկարկել են «Ազատություն, ազատություն» և «Բանտը երեխաների տեղը չի»:
Երթին մասնակցել է առնվազն մի քանի հարյուր մարդ, հաղորդում են [url=https://www.bbc.com/russian/news-45197834]BBC[/url]-ի թղթակիցները: Ներքին գործերի նախարարության գրասենյակի մամուլի ծառայությունը «Ինտերֆաքսին» տեղեկացրել է, որ ցույցին մասնակցել է մոտ 200 մարդ:
Ցույցն անցկացվել է հորդառատ անձրևի տակ։ Ոստիկանությունը հայտարարել է, որ չի խոչընդոտի, եթե պաստառներ չպարզվեն։ Ձերբակալումներ չեն եղել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1066 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
892 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում
1165 դիտում
23:17 11-11-2024
Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild