211652_close_icon
views-count2666 դիտում article-date 16:42 08-11-2016

Ռուսաստանում մասնավոր բանտեր ստեղծելու օրինագիծ է մշակվում. ԶԼՄ-ներ

Չի բացառվում, որ Ռուսաստանում մասնավոր բանտեր հայտնվեն, համապատասխան օրենքի նախագիծը մշակվում է խորհրդարանի ներքին պալատում։ Այդ մասին հայտնում է RT-ն։ Նախագծի մշակման աշխատանքները ստանձնած ՌԴ Պետդումայի պատգամավոր Իվան Սուխարյովի խոսքով՝ անհրաժեշտ է «թեթևացնել» բանտերը։ Ներկա պահին Մոսկվայի բանտերի գերծանրաբեռնվածությունը 23 տոկոս է, այն է՝ նախատեսվածից 2000 ավելի կալանավոր է պահվում յուրաքանյչյուր բանտում։ Ըստ օրինագծի՝ մասնավոր բանտի սեփականատերը պետությունից ֆինանսական միջոցներ կստանա՝ կալանավորներին պահելու համար։ Պարտավորությունները չկատարելու դեպքում պետությունը կխզի պայմանագիրը և կհանձնի այն այլ մասնավոր բանտերի։

Նմանատիպ նյութեր