1918 թ. – մահացել է Գիյոմ Ապոլիները, ծագումով լեհ, ֆրանսիացի բանաստեղծ (ծն. 1880 թ.):
1932 թ. – ծնվել է Ռիչարդ Հովհաննիսյանը, ամերիկահայ պատմաբան, քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը:
1936 թ. – ծնվել է Միխայիլ Տալը, լատվիացի խորհրդային նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն (մահ. 1992 թ.):
1938 թ. – Նացիստական Գերմանիայի ամբողջ տարածքում հրեաների նկատմամբ սկսվեցին ֆիզիկական բռնություններ, այդ գիշերը պատմության մեջ մտավ «բյուրեղապակյա գիշեր» անվամբ:
1970 թ. – մահացել է Շառլ դը Գոլը, ֆրանսիացի քաղաքական և ռազմական գործիչ, Ֆրանսիայի նախագահ 1959 թվականից մինչև 1969 թվականը (ծն. 1890 թ.):
1974 թ. – ծնվել է Ալեսանդրո Դել Պիեռոն, իտալացի ճանաչված ֆուտբոլիստ:
1994 թ. – առաջին անգամ սինթեզվեց Պարբերական աղյուսակի 110-րդ տարրը` Դարմշտադիումը:
2002 թ. – ստեղծվեց Նիգ-Ապարան կազմակերպությունը:
2004 թ. – թողարկվեց Mozilla Firefox դիտարկիչի առաջին տարբերակը: