211652_close_icon
views-count4419 դիտում article-date 09:38 12-11-2016

Համաշխարհային շուկաներում շոշափելի ցնցումներ են. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ համաշխարհային շուկաներում շոշափելի ցնցումներ են տեղի ունենում։ «Ցնցվող» ցուցանիշների շարքում են այնպիսիք, որոնք կենսական նշանակություն ունեն մեր տնտեսության և բնակչության գնողունակության համար։ Ընդ որում, դրանք մի կողմից դրական են, մյուս կողմից բացասական։ Մասնավորապես պղնձի գինը տարեկան ռեկորդ է սահմանել։ Ընդամենը 3 շաբաթում մեկ տոննայի գինը 4600 դոլարից հասել է 5600 դոլարի, ինչը ամենաբարձր գինն է վերջին մեկ տարում։ Եթե այս գինը պահպանվի, ապա հաջորդ տարվա սկզբից կավելանան մեր հանքարդյունաբերության ձեռնարկությունների վճարելիք հարկերը։ Մյուս կողմից, սակայն նավթի՝ արդեն 3 շաբաթ տևող էժանացումը հանգեցրել է ռուսական ռուբլու արժեզրկմանը։ Սա էլ իր հերթին բացասաբար է ազդում տրանսֆերտների հաշվին ապրող մեր հայրենակիցների, նաև դեպի ՌԴ ապրանք արտահանողների եկամուտների վրա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր