211652_close_icon
views-count2327 դիտում article-date 09:45 11-03-2017

Արտաքին շուկաներում ձևավորվում են մեզ համար ոչ նպաստավոր միտումներ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ արտաքին շուկաներում ձևավորվում են Հայաստանի տնտեսության համար ոչ նպաստավոր միտումներ։ Մասնավորապես կտրուկ էժանացել են պղինձը և նավթը։ Իսկ նավթի էժանացումը հանգեցրել է ռուբլու արժեզրկմանը։ Այս ամսվա սկզբին պղնձի մեկ տոննայի գինը Լոնդոնի ֆոնդային բորսայում 6 հազար դոլարից բարձր էր, իսկ երեկվա դրությամբ արդեն 5 հազար 700 դոլար էր։ Դա նշանակում է, որ համամասնորեն էժանանում է նաև Հայաստանից արտահանվող պղնձի խտանյութի գինը և իր հերթին հանգեցնում բյուջեի եկամուտների նվազմանը։ Նավթի էժանացումը ավելի էական է։ Անցած շաբաթ մեկ բարելի գինը կազմում էր 56 դոլար, իսկ երեկվա դրությամբ 51.3 դոլար էր, այսինքն նավթը էժանացել է մոտ 10 տոկոսով։ Սա անմիջապես անդրադարձել է ռուսական ռուբլու փոխարժեքի վրա՝ մեկ դոլարի գինը կրկին մոտենում 60 ռուբլու սահմանագծին։ Իսկ դա նշանակում է, որ արժեզրկվելու են Ռուսաստանից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները և բացասական ազդեցություն կթողնեն ՀՀ բնակչության գնողունակության վրա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր