2010 դիտում
14:47 14-11-2016
Քաղպաշտպանության վիճակի գնահատում ՔՊ ծառայություններում, մայրաքաղաքի վարչական շրջաններում և կազմակերպություններում
ՀՀ վարչապետի 2016թ. մարտի 15-ի «ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների ՔՊ վիճակի համալիր գնահատման 2016 թվականի պլանը հաստատելու մասին» որոշման հավելվածի համաձայն, նոյեմբերի 14-18-ը ՀՀ ԱԻՆ-ի և հանրապետական ՔՊ ծառայությունների ներկայացուցիչների կողմից կիրականացվի ՔՊ վիճակի գնահատում ՔՊ ծառայություններում, մայրաքաղաքի վարչական շրջաններում և կազմակերպություններում:
Շտաբային ուսումնավարժությունն անցկացվում է ի կատարումն Երևանի քաղաքապետի 2015թ. դեկտեմբերի 15-ի «Երևան քաղաքի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2016 թվականի հիմնական միջոցառումները կազմակերպելու մասին» համապատասխան որոշման հավելվածի: Վաղ առավոտյան հայտարարված հատուկ ազդանշանով նախ քաղաքապետարանում հրավիրվել է նիստ, որի ընթացքում զեկուցվել է ձեռնարկված միջոցառումների մասին, հստակեցվել են համապատասխան ստորաբաժանումների խնդիրներն ու անելիքները:
Նիստը վարել են Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և ՀՀ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական վարչության պետ, փրկարարության ծառայության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:
Շտաբային ուսումնավարժությանը մասնակցել են Երևանի ՔՊ ծառայությունները և տարհանման հանձնաժողովը, ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձին վարչությունների պետեր, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները:
Նմանատիպ նյութեր
2813 դիտում
16:06 05-10-2016
Թուրքիայի հատուկ ծառայություններում զանգվածային ձերբակալություններ են ընթանում
4722 դիտում
14:59 14-06-2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆԴՄԻՋՄԱՆ ԺԱՄԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Այս բաժնից
913 դիտում
20:42 13-01-2025
Մհերն իրեն դրսևորեց որպես ազգային նկարագրի տեր, նվիրյալ և սկզբունքային հայորդի․ «ՀայաՔվե»
1252 դիտում
20:17 13-01-2025
Մհերը լավ հայ էր, պայքարող տեսակ․ Տիգրան Աբրահամյան
1876 դիտում
19:58 13-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան առիթով