211652_close_icon
views-count2335 դիտում article-date 11:06 15-11-2016

Մանրամասներ վարչապետի և գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող գործարարների հանդիպումից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների միջև կայացած հանդիպման մասին «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտոնական հանդիպումից հետո գործարարներն առանձնազրույց են ունեցել վարչապետի հետ, որի ընթացքում մի շարք մտահոգություններ են առաջ քաշվել։ Մասնավոիապես խոսվել է գազի գնի վերանայման հարցի, բանկերում տարվող բարձր տոկոսադրույքներով վարկային քաղաքականության խնդիրների մասին։ Վարչապետը պարզաբանել է, որ կառավարությունն իրավասություն չունի բանկերին տոկոսադրույքների մասով որևէ պահանջ ներկայացնել, սակայն խոստացել է, որ հետագայում կարող է սուբսիդավորում իրականացնել։ Թե որքանով այս խոստումն իրականություն կդառնա, ցույց կտա ժամանակը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր