2098 դիտում
11:05 16-11-2016
«Աշտարակ կաթ»-ը չի կարողանում իրացնել պանիրն ու վճարել գյուղացիների պարտքերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունը արդեն մի քանի ամիս է, ինչ կանգնած է ֆինանսական լուրջ խնդիրների առջև։ Բանն այն է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները տևական ժամանակ է, ինչ «Աշտարակ կաթ» ընկերությունից պահանջում են վճարել մթերած կաթի գումարները։ Իսկ ընկերության ներկայացուցիչները ամեն անգամ բնակիչներին խոստանում են կաթի մթերման դիմաց կուտակված պարտքը վճարել յուրաքանչյուր ամսվա վերջին, սակայն այդպես էլ չեն կատարում տված խոստումները։
«Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ «Աշտարակ կաթ»-ի՝ Ճամբարակում գտնվող պանրի գործարանը ավելի քան երկու ամիս չի աշխատում, քանի որ ընկերությունը չի վճարել պանրի գործարանի աշխատակիցների մի քանի ամսվա աշխատավարձը։ «Ժողովուրդ»-ին դիմած բնակիչների պատմելով՝ գործարանում այս պահի դրությամբ բավական քանակությամբ պանիր կա, սակայն անհասկանալի պատճառներով ընկերությունը չի կարողանում իրացնել այն։
Իսկ ահա Ճամբարակի քաղաքապետ Յուրի Ավալյանը «Ժողովուրդ»-ին ներկայացրեց, որ «Աշտարակ կաթ»-ի սխալ մենեջմենթի արդյունքում ճամբարակցիները անելանելի դրության մեջ են հայտնվել։ Տեղեկացնեմ, որ մենք՝ բնակիչներով պարտադիր հսկում ենք ընկերության՝ մեզ մոտ գտնվող պանրի գործարանի արտադրած պանիրը, որովհետև լուրջ մտավախություն ունենք, որ ընկերությունն այն կհանի գործարանից, կվաճառի և դրանով կվճարի այլոց պարտքերը։ Իսկ մեր քաղաքի բնակիչները կմնան կոտրած տաշտակի առաջ»,- նկատեց քաղաքապետը։
Ավելի ուշ Յուրի Ավալյանը «Ժողովուրդ»– ին հայտնեց, որ ինքը 4-5 օր առաջ Երևանում հանդիպել է Ափոյանի հետ և քննարկել ներկայիս իրավիճակը։ Զրույցի ավարտին Ավալյանը նշեց նաև, որ Ափոյանը այս հարցով առաջիկայում դիմելու է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8209 դիտում
14:41 14-09-2017
Որոշել ենք գյուղացիների պարտքերը զիջել, նայեք՝ նկարչություն չլինի. վարչապետի հանձնարարականները
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը