Նվեր Մնացականյանն ու Զարուհի Ռշտունին հեռանում են Հանրային հեռուստաընկերությունից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին Հանրային հեռուստաընկերությունում խառնաշփոթ է։ Հանրային հեռուստաընկերության լրատվական ու վերլուծական հաղորդումների նոր տնօրենի նշանակումից հետո կադրային փոփոխություններ են ընթանում։ Երեկ հայտնի է դարձել, որ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանը հեռացվել է աշխատանքից։
Նա հայտնել էր. «Նոր մարդիկ են եկել, որոնք ուզում են իրենց թիմով աշխատել, նոր ոճով աշխատել, իրենց ձեռագրով աշխատել։ Անկեղծ ասած՝ ողջունում եմ իրենց ձեռագիրն ու աշխատանքը»։
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Նվեր Մնացականյանից հետո Հանրային հեռուստաընկերությունը կլքի հաղորդավար-մեկնաբան Զարուհի Ռշտունին, ով Գևորգ Ալթունյանի բարեկամն է։ Հիշեցնենք, որ Գևորգ Ալթունյանը զբաղեցնում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ու վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնը։ Այդ պաշտոնն այժմ զբաղեցնում է Հարություն Հարությունյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]