211652_close_icon
views-count14512 դիտում article-date 12:40 17-11-2016

Հայաստանում «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղակայումը հարկադրված միջոց է եղել. Սերժ Սարգսյանի հարցազրույցը

Ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղակայումը Հայաստանի տարածքում եղել է հարկադրված միջոց։ Այն նախատեսված է եղել տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար։ Այդ մասին «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ առաջին անգամ «Իսկանդերները» ցուցադրվեցին Երևանում, սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ անցկացված զորահանդեսում։ ՀՀ նախագահը հիշեցրել է, որ վերջին տարիներին Ադրբեջանը կանոնավոր կերպով ձեռք է բերել նորագույն սպառազինություններ, ինչի հնարավորությունը չունի Հայաստանը։ «Ես ի նկատի ունեմ ֆինանսական հնարավորությունները, սակայն միշտ փորձում ենք կայունացնել իրավիճակը՝ գտնելով հակաթույն։ Կարծում եմ, որ ներկա պարագայում «Իսկանդերը» հենց այդ հակաթույնն է։ Անշուշտ, սպառազինությունների մրցավազքը ոչ լավ իրավիճակ է, իսկ մենք չենք ցանկանում դա անել, բայց ի՞նչ անել, եթե ամեն օր քեզ պատերազմով են սպառնում և ֆիզիկական բնաջնջմամբ և դու պետք է համապատասխան քայլեր ձեռնարկես»,-ասել է նախագահը։ Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Երևանն ու Մոսկվան ունեն տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման մասին համաձայնագիր։ «Ես գտնում եմ, որ Ռուսաստանը դրանից ելնելով ընդառաջեց մեր խնդրանքին ու մեզ տրամադրեց ռազմական տեսանկյունից այդ հրաշալի համակարգերը։ Իհարկե, մարդկության համար լավ կլիներ, եթե նման համակարգեր չլինեին, սակայն երբ ստիպված ես լինում, արդեն և այդ քայլին ես գնում»,-հավելել է նա։ ՀՀ նախագահը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղում տարածաշրջանում, այդ թվում՝ խաղաղության ու կայունության հարցում։

Նմանատիպ նյութեր