211652_close_icon
views-count2993 դիտում article-date 16:16 19-11-2016

Ամփոփվել են ԼՂՀ Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի հանրային քննարկումների արդյունքները

Նոյեմբերի 18-ին և 19-ին ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստերում ամփոփվել են Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի հանրային քննարկումների արդյունքները: Հանրապետության մայրաքաղաքում և բոլոր շրջաններում քննարկումներ անցկացրած հանձնաժողովի անդամները ներկայացրել են նախագծի վերաբերյալ ազգաբնակչության առաջարկություններն ու դիտողությունները: Մասնագիտական հանձնաժողովն ստացված առաջարկությունների և կարծիքների հիման վրա նախագիծը ենթարկել է որոշակի լրամշակման: Նիստերի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրության նախաբանի նախագծային տեքստին: Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Սահմանադրության նախագծի նախնական տարբերակը կներկայացվի հանրապետության նախագահին:

Նմանատիպ նյութեր