211652_close_icon

Արգենտինայում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

views-count2706 դիտում article-date 09:49 21-11-2016
Արգենտինայի արևմտյան մասում կիրակի երեկոյան ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է Ria Novosti-ն։ Ըստ կենտրոնի տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Սան Խուան քաղաքից 14 կմ հեռավորության վրա։ Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6,3 մագնիտուդ, հիպոկենտրոնը գտնվել է 62 կմ խորության վրա։ Ավերածությունների ու տուժածների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր