6032 դիտում
09:50 22-11-2016
Խանութներում սրընթաց թանկանում է շաքարավազը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր խանութներում սրընթաց թանկանում է շաքարավազը: Երեկվա դրությամբ «Երևան Սիթիում» մեկ կիլոգրամ շաքարավազի գինը հասել էր 405 դրամի: Գործ ունենք, շատ մեղմ ասած, տարօրինակ երևույթի հետ:
Խնդիրն այն է, որ ինչպես շաքարը, այնպես էլ շաքարի հումքը վերջին ամիսներին աշխարհում թանկանում են: Սակայն այն շաքարավազը, որը հիմա վաճառվում է մեր խանութներում, արտադրվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում: Իսկ այդ արտադրանքի հումքը ներկրվել է դեռ այս տարվա առաջին կեսին, երբ շաքարի համաշխարհային գները դեռ շատ ցածր էին:
Համեմատության համար նշենք, որ այս տարի ներկրված շաքարի մեկ կիլոգրամի մաքսային արժեքը կազմել է 36 ցենտ, իսկ անցած տարի ներկրվածինը՝ 42 ցենտ: Այսինքն, շաքարի ներկրման գինը նվազել է 14 տոկոսով: Անցած տարի այս ժամանակ շաքարի մեկ կիլոգրամը, համաձայն ԱՎԾ պաշտոնական տվյալների, վաճառվում էր 350 դրամով՝ հիմա՝ 405 դրամով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3487 դիտում
10:10 01-03-2017
Հայաստանում շաքարավազը 25 տոկոսով ավելի թանկ է, քան հարևան Վրաստանում և Ռուսաստանում. «Հայկական ժամանակ»
1225 դիտում
10:19 26-02-2021
Իշխանությունը մանր խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի. ապրանքները թանկանում են. «Ժամանակ»
3048 դիտում
18:33 02-12-2014
Շաքարավազը թանկացել է
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը