2240 դիտում
12:25 23-11-2016
Բան Կի Մունը Մոսկվային և Վաշինգտոնին կոչ է արել վերականգնել միջուկային զինանոցների կրճատման շուրջ բանակցություններին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դիմել է ամերիկյան ու ռուսական իշխանություններին՝ կոչ անելով վերադառնալ միջուկային զինանոցների կրճատման շուրջ բանակցություններին, հաղորդում է Ria Novosti-ն։
«Ռուսաստանի Դաշնությունը և Միացյալ Նահանգները, որոնք աշխարհի ամենամեծ միջուկային պոտենցիալն ունեն, ենթադրում եմ՝ հայտարարագրված միջուկային զինանոցի 95%-ը գտնվում է այդ երկու երկրների ձեռքում, պետք է վերականգնեն բոլոր տեսակի միջուկային զենքերի կրճատման շուրջ բանակցությունները»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Նյու Յորքի համալսարանում իր ելույթի ժամանակ։
Բացի այդ, նա կոչ է արել մյուս պետություններին վարել այնպիսի քաղաքականություն, որը լիովին կհամապատասխանի «աշխարհն առանց միջուկային զենքի» նպատակին հասնելուն։
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանը «միջուկային գնացքի» համար նախատեսված նոր բալիստիկ հրթիռների հաջող փորձարկում է անցկացրել։
Նմանատիպ նյութեր
1439 դիտում
23:09 24-04-2014
Բան Կի Մունը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի ռազմական գործողությունները
1241 դիտում
16:35 03-06-2014
Բան Կի Մունը կոչ է արել Պորոշենկոյին բանակցել Պուտինի հետ
1275 դիտում
13:27 07-06-2014
Բան Կի Մունը կոչ է արել Իսրայելին ազատ արձակել 120 պաղեստինցիներին
Այս բաժնից
952 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
604 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
637 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին