211652_close_icon
views-count2258 դիտում article-date 14:49 23-11-2016

Twitter-ը սխալմամբ արգելափակել է իր հիմնադրի էջը

Twitter-ը պատահաբար արգելափակել է իր հիմնադիրներից մեկի ու ընկերության ղեկավար Ջեք Դորսիի էջը։ Դա տեղի է ունեցել այս գիշեր, գրում է The Verge-ը։ Անձամբ Դորսին պարզաբանել է, որ իր @jack էջն արգելափակվել է ներքին տեխնիկական սխալի արդյունքում. Այն անհասանելի է եղել շուրջ 15 րոպե։ Նշենք, որ Twitter-ի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ ենթարկվել է խիստ քննադատության՝ ծայրահեղական քարոզչություններ իրականացնող հետևորդներիի հաշիվները արգելափակել չշտապելու համար։ Դրա հետ կապված՝ նոյեմբերին ընկերությունը սկսեց ակտիվորեն արգելափակել ամերիկյան «ալտ-աջակողմյաններ» շարժման անդամների էջերը։ Մասնավորապես, ընկերությունը ջնջեց ամերիկացի ազգայնական Ռիչարդ Սփենսերի էջը, ով հայտնի է որպես սպիտակամորթ ռասսայի ներկայացուցիչների կողմնակից։

Նմանատիպ նյութեր