211652_close_icon
views-count3074 դիտում article-date 09:53 24-11-2016

Երևանի տրանսպորտային նոր համակարգը 80-100 միլիոն դոլար կարժենա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տրանսպորտային համակարգի արդիականացման նոր գաղափար է առաջ քաշում, որը թեև օգտակար, բայց միևնույն ժամանակ գերթանկարժեք է. միայն խորհուրդ հարցնելը 850 հազար ԱՄՆ դոլար արժի: «Ժողովուրդ օրաթերթի» հետ զրույցում Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հայտնեց, որ քաղաքապետարանը նպատակադրվել է Երևանում ստեղծել միասնական տոմս՝ ավտոբուս, մետրո, էլեկտրատրանսպորտ և մեկ օպերատորի առկայություն. «Այսօր մենք ունենք 65 օպերատոր, մեր ժողովրդի ասած՝ գծատեր: Իսկ մեր ցանկությունն է, խորհրդատուի առաջարկն է, որ լինի մեկ օպերատոր, և այդ օպերատորի մեջ Երևան համայնքն ունենա իր բաժնեմասը»: Այս գաղափարը իրագործելու համար Երևանի քաղաքապետարանին անհրաժեշտ է խորհրդատվություն, որն, ըստ փոխքաղաքապետի, իրականացնելու է բրիտանական «ՎԻ ԱՅ ՋԻ» կազմակերպությունը: Խորհրդի նախահաշվարկային արժեքը 850 հազար ԱՄՆ դոլար (408 մլն դրամ) է: Ու երբ այս գերթանկարժեք խորհուրդները ստանա քաղաքային իշխանությունը, 80-100 միլիոն դոլլար պետք կգա, որպեսզի խորհուրդը կյանքի կոչվի: Ինչ խոսք, ծրագիրը ողջունելի է, արժանապատիվ երթևեկության անհրաժեշտություն վաղուց է զգացվում մեր քաղաքում: Բայց եթե միայն խորհրդատվության վրա 850 հազար դոլար է ծախսվում, դժվար թե մոտ ապագայում հնարավոր լինի իրապես երթևեկել «շախմատի ձի չդառնալով»: Գուցե արդիականացման գործընթացը քաղաքապետը սկսեր առավել խելամիտ խորհրդատվական արժեքներով իսկ այդ «գրանտով» մի քայլ արվեր դեպի արժանապատիվ երթևեկություն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր