3155 դիտում
17:09 24-11-2016
Մեկընդմիշտ ֆիքսեք, ռուսաց լեզուն ՀՀ-ում պետական լեզու չի դառնա. ԿԳ նախարար
Մեկընդմիշտ ֆիքսենք. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, երկրի անկախության հիմնարար արժեքներից մեկն է և փոփոխության ենթակա չէ: Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նախարարը նշեց, որ պետք է տարանջատել պետական լեզվի և լեզվի զարգացման հայեցակարգերը: Անդրադառնալով ռուսերերնին պետական լեզի կարգավիճակ տալու վերաբերյալ հասարակական քննարկումներին, Լևոն Մկչրտչյանը շեշտեց. «Խնդրում եմ նման հարց մի բարձրացրեք: Հայաստանի Հանրապետությունում այդպիսի հարց չի կարող գոյություն ունենալ: Որևէ պաշտոնատար անձ ՀՀ-ից դուրս կարող է ցանկացած կարծիք հայտնել: Մենք ունենք օրենսդրություն, և այդ օրենսդրությունը փոխելու հիմք չկա»:
Նախարարը նշեց նաև, որ ռուսերենին կարգավիճակ տալու հիմնախնդիր գոյություն չունի: Նույն վիճակի մեջ է ռուսերենը, ինչ-որ մյուս օտար լեզուները:
Նմանատիպ նյութեր
3391 դիտում
20:47 10-05-2016
Պորոշենկոն առաջարկել է Ռուսաց լեզուն հանել միջնակարգ դպրոցի ծրագրից
3142 դիտում
12:05 07-03-2023
Ռուսաց լեզուն էական փոփոխությունների է ենթարկվել և մեզ համար այլևս հասու չէ․ Կարեն Հեքիմյան
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»