211652_close_icon

Ռուսաց լեզուն էական փոփոխությունների է ենթարկվել և մեզ համար այլևս հասու չէ․ Կարեն Հեքիմյան

views-count3241 դիտում article-date 12:05 07-03-2023
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ՊԱՐԶ ասում է, որ «Լաչինի միջանցքի մոտով անցնելիս ոստիկանական մեքենան ադրբեջանական ուժերի կողմից հարձակման ենթարկվեց»:

ՌԴ ԱԳՆ-ն ասում է, որ «անցած օրերին հրադադարի պահպանման ռեժիմը բազմիցս խախտվել է: Մարտի 5-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև զինված միջադեպ է տեղի ունեցել»: Եվ, էլի շատ բան է ասում: 

Սակայն, ՌԴ ԱԳՆ-ի ասածն, ի տարբերություն Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցչի ասածի, ՊԱՐԶ ՉԷ՝ անհասկանալի է: Կարծում եմ, որ Պուտին Վլադիմիրի պաշտոնավարման ժամանակահատվածում ռուսաց լեզուն էական փոփոխությունների է ենթարկվել և մեզ համար այլևս հասու չէ»:

Նմանատիպ նյութեր