90 տարեկան հասակում մահացել է Կուբայի նախկին առաջնորդ, մեծ հեղափոխական Ֆիդել Կաստրոն։ Այդ մասին հայտնել է France Press-ը՝ վկայակոչելով Կուբայի գործող նախագահ, Ֆիդել Կաստրոյի եղբայր Ռաուլ Կաստրոյին։
Նրա մահվան մասին հայտնել է նաև տեղի պետական հեռուստատեսությունը։
Հեղափոխական, պետական ու քաղաքական գործիչը ծնվել էր 1926 թվականի օգոստոսի 13-ին։ 1976 թվականի դեկտեմբերից սկսած, 30 տարիների ընթացքում նա եղել է Կուբայի Պետական խորհրդի և Նախարարների խորհրդի նախագահը, հանդիսացել է նաև երկրի Զինված հեղափոխական ուժերի գլխվոր հրամանատարը և Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։
2006 թվականի հուլիսի 31-ին Ֆիդել Կաստրոյի առողջական վիճակը վատթարանում է և նա իր լիազորությունները հանձնում է իր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։