4677 դիտում
22:28 28-11-2016
«Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Հայաստանի փոքրիկ երգիչների» մասին պատմող «Լույսի ձայներ» ֆիլմի պրեմիերան
Ս. թ. նոյեմբերի 29-ին, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Ֆիլմը պատմում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի` Շվեյցարիայի 16 քաղաքներում այս տարվա ամռանը կայացած համերգային շրջագայության մասին: Ֆիլմի ցուցադրությունից առաջ` «Հայաստանի փոքրիկ երգիչները» հանդես կգան կատարումներով:
«Ֆիլմում ցանկացել եմ ցույց տալ մեր երեխաների լույսը, և թե ինչպես է այդ լույսի բարձրաճաշակ արվեստի առջև գլուխ խոնարհում եվրոպական ամենաքմահաճ հանդիսատեսը: Երեխաները մեր երկրի մեծ հարստությունն են, ինչի հանդեպ պետք է չափազանց ուշադիր լինենք»,-իր խոսքում նշել է «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Հրանտ Վարդանյանը:
«Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմը նկարահանվել է «Արև» ֆիլմ ստուդիայում, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ: Ֆիլմի տեղեկատվական հովանավորն է ՀՀ մշակույթի նախարարությունը:
«Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմի պրեմիերային ներկա կլինի ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
571 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր
775 դիտում
17:37 18-10-2024
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի 50-ամյա բնակիչ