211652_close_icon

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում նոյեմբերի 30-ին

views-count3410 դիտում article-date 20:45 30-11-2016
1823 թ. – մահացել է Միքայել Չամչյանը, հայ ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ, Մխիթարյան միաբանության անդամ (ծն. 1738 թ.): 1825 թ. – ծնվել է Ուիլյամ Բուգրոն, ֆրանսիացի նկարիչ (մահ. 1905 թ.): 1853 թ. – Սև ծովում տեղի ունեցավ Սինոպյան ճակատամարտը՝ Ռուսական կայսրության և Սարդինյան թագավորության միջև տեղի ունեցած Ղրիմյան պատերազմի նշանավոր մարտերից մեկը: 1872 թ. – Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում տեղի ունեցավ առաջին միջազգային ֆուտբոլային հանդիպումը Շոտլանդիայի և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև: 1874 թ. – ծնվել է Ուինսթոն Չերչիլը, անգլիացի քաղաքական և պետական գործիչ, Միացյալ Թագավորության վարչապետ (մահ. 1965 թ.): 1939 թ. – սկսվեց խորհրդա-ֆիննական պատերազմը: 1965 թ. – ծնվել է Բեն Սթիլերը, ամերիկացի կատակերգակ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ: 1985 թ. – մահացել է Մարկ Արյանը, ֆրանսահայ երգիչ, երգահան և բանաստեղծ (ծն. 1926 թ.): 2013 թ. – մահացել է Փոլ Ուոքերը, ամերիկացի դերասան՝ հայտնի «Ֆորսաժ» ֆիլմաշարից (ծն. 1973 թ.):

Նմանատիպ նյութեր