ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի իշխանությունը տապալելու մասին հայտարարությունը նորություն է, հաղորդում է Ria Novosti-ն։
«Դա լուրջ հայտարարություն է, որը, ընդհանուր առմամբ, հակասում է նախորդին»,-ասել է Պեսկովը՝ ընդգծելով, որ ռուսական ուժերը Սիրիայի տարածքում օրինական կարգով են գտնվում։
Նա հավելել է, որ Կրեմլը թուրքական իշխանությունների կողմից պարզաբանում է ակնկալում այդ հարցով։ Այդուհանդերձ, ենթադրական արտահայտություններն այն մասին, թե՝ կարո՞ղ է, արդյոք, Էրդողանի հայտարարությունը Ասադի մասին ազդել ռուս-թուրքական հարաբերությունների վրա, նա պատասխանել է, որ նման հարցն անտեղի է հնչեցվում։
Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական Hurriyet Daily News թերթը գրել էր, որ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ թուրքական բանակը Սիրիայում ռազմական օպերացիա է սկսել, որպեսզի վերջ դնի Բաշար Ասադի կառավարմանը։