12907 դիտում
09:25 01-12-2016
Դատավոր Աշոտ Խաչատրյանը Մոսկվա էր մեկնում ատրճանակի փամփշտակալով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրները հայտնում են, որ երեկ առավոտյան Երևան-Մոսկվա ավիաչվերթից առաջ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել. բավական անախորժ վիճակում է հայտնվել նույն չվերթով (V1P սրահով) Մոսկվա մեկնող ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանը:
Սահմանադրական դատարանի դատավորը որոշել է Մոսկվա մեկնել, պատկերավոր ասած, ոչ միայնակ: Բանն այն է, որ զննման ժամանակ նրա մոտ հայտնաբերել են ատրճանակի լիցքավորված փամփշտակալ: Դեպքի վայր են ժամանել օդանավակայանի անվտանգության աշխատակիցները և այլ իրավապահներ: Հատկանշական է, որ ՍԴ անդամն ունի դիվանագիտական անձնագիր և շատ է զարմացել, որ իրեն զննել են:
Նրա մոտից առգրավել են փամփշտակալը, որից հետո դեռևս չպարզված հանգամանքներում հնարավոր է դարձել միջադեպը հարթել և բարձր դատարանի անդամին թույլատրել են մուտք գործել ինքնաթիռ: ՍԴ մամուլի ծառայությունից չկարողացան մեկնաբանել այս տեղեկությունը նշելով, որ տեղում չեն եղել և չեն կարող հստակ ինֆորմացիա տալ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
73102 դիտում
19:30 26-06-2018
Դատավոր կա, դատավոր է, դատավոր էլ կա, «դուռը ծեծում ես, ասում է՝ ներսում մարդ չկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1081 դիտում
15:47 12-06-2019
ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը Մինսկում մասնակցել է միջազգային խորհրդաժողովի
Այս բաժնից
1468 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»