211652_close_icon
views-count5808 դիտում article-date 11:02 01-12-2016

Թբիլիսիում ՃՏՊ-ի հետևանքով Հայաստանի 3 քաղաքացի է տուժել. նրանք հոսպիտալացվել են

Դեկտեմբերի 1-ին, ժամը 09.59-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. նոյեմբերի 30-ին ժամը 17.38-ի սահմաններում Թիբիլիսի քաղաքի Չոլոյաշվիլի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով ՀՀ քաղաքացիներ 1983 թ. ծնված Արտավազդ Ս.-ը 1978 թ. ծնված Արման Հ.-ը, 1986 թ. ծնված Էդգար Ս.-ը հոսպիտալացվել են Թիբիլիսի քաղաքի ԲԿ (կլինիկան չի հաջողվել պարզել), որտեղ բժիշկները Արտավազդ Ս.-ի և Էդգար Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Արման Հ.-ը ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

Նմանատիպ նյութեր