211652_close_icon
views-count2772 դիտում article-date 11:01 03-12-2016

Կարեն Կարապետյանը ՀՅԴ-ի համար նախընտրելի թեկնածու է. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը, որը զբաղեցնում է բնապահպանության նախարարի պաշտոնը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ի կողմից ընտրություններից հետո առաջարկված թեկնածուն՝ Կարեն Կարապետյանը, ՀՅԴ-ի համար նախընտրելի թեկնածու է: Հարցին՝ ՀՅԴ-ն չի՞ ունենա իր թեկնածուն, թե՞ ընտրություններից հետո սատարելու է վարչապետ Կարեն Կարապետյանին, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ եթե խոսքը ընտրությունների շրջանում առաջնորդողների մասին է, ապա ընտրություններին գնալու են որպես առանձին քաղաքական ուժ՝ Դաշնակցություն, ինչպես որ միշտ արել են. «Ամենևին մտադիր չենք հրաժարվել այն համաձայնագրի դրույթներից, որով համագործակցում ենք, ընդհակառակը՝ մենք ուզում ենք այդ դրույթները կյանքի կոչել: Ճշտող հարցին, թե ՀՅԴ-ն վարչապետի թեկնածու չի՞ առաջադրելու, պարոն Մինասյանն ասաց. «Վարչապետի թեկնածուն այն ժամանակ է ի հայտ գալիս, երբ օրինակ՝ հավաքում ես այնքան ձայն, քաղաքացիներն այնքան վստահություն են տալիս, որ կարող ես ձևավորել ինքնուրույն կառավարություն»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր