211652_close_icon
views-count6970 դիտում article-date 10:04 06-12-2016

Խոսրով Հարությունյանի եղբոր բժշկական կենտրոնը Մամիկոն Համբարձումյանից պահանջում է 2 միլիոն դրամ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնը շարունակում Է ֆինանսական լուրջ խնդիրներ ունենալ, ու չի բացառվում՝ կանգնի փակման վտանգի առջև։ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ բժշկական կենտրոնի աշխատակիցները աշխատավարձը չստանալու համար դիմել են դատարան։ 2016 թվականին Գյուլնարա Հարությունյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Արամյանց բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից բռնագանձել իրեն հասանելիք աշխատավարձը։ Եվ հիմա, պարզվում է, բժշկական կենտրոնն է ընկել դատարանի դռները և պահանջում է հետ ստանալ իր գումարները։ 2016 թվականի նոյեմբերի 8-ին ԲԿ-ն դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և քաղաքացի Մամիկոն Համբարձումյանից պահանջում է իր՝ շուրջ 2 միլիոն դրամը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր