3341 դիտում
16:55 08-12-2016
Ամփոփվել են ՀԱԷԿ-ի շահագործման երկարաձգման ծրագրի առաջին փուլի արդյունքները և հստակեցվել անելիքները
Աշխատանքային այցով դեկտեմբերի 7-8-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ատոմային էներգետիկայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի, առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի և «Ռուսատոմ Սերվիս» ընկերության ղեկավարության հետ։ Քննարկվել են ատոմային էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։
Կողմերն անդրադարձել են մասնավորապես Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման ընթացքին։ Ամփոփվել են առաջին փուլի արդյունքները և հստակեցվել 2017թ. խնդիրներն ու ժամանակացույցը։
Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ էներգաբլոկի ծրագրի իրականացման շրջանակներում նաև 2018-2019թթ. իրականացվելիք աշխատանքի ծավալի և ժամկետների վերաբերյալ։
Նմանատիպ նյութեր
2789 դիտում
16:04 29-05-2017
ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման աշխատանքների 2/3-ը մոտենում է ավարտին
Այս բաժնից
1033 դիտում
20:58 23-10-2024
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային ահաբեկչության կապակցությամբ
937 դիտում
20:30 23-10-2024
Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը
553 դիտում
19:31 23-10-2024
Երևանի Ղևոնդ Ալիշյանի անվան դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ