211652_close_icon
views-count2457 դիտում article-date 10:38 09-12-2016

ՀՀԿ-ում ոչ ոք չգիտի՝ իր համար ցուցակում տեղ կլինի՞, թե՞ ոչ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ՀՀԿ-ից փոխանցում են, որ ցուցակների մասին պատկերացումները, մեղմ ասած, խիստ մոտավոր են, ավելին, այսպես կոչված, ռեյտինգային ցուցակների մասով գուցե համընկնումներ լինեն, բայց համամասնական ցուցակի շուրջ ինտրիգը պահպանվում է։ Մեր աղբյուրի տեղեկացմամբ, այսօր բոլորն էլ սպասողական վիճակում են, ոչ ոք չգիտի իր համար ցուցակում տեղ կլինի՞, թե՞ ոչ։ «Հաշվի առնելով նման հարցերում նախագահի խիստ անկանխատեսելի լինելը, ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ ինքը ցուցակում կլինի»,- ընդգծեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր