211652_close_icon

Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում հանդիպել է ՆԱՏՕ-ի քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերի հետ

views-count1885 դիտում article-date 19:08 09-12-2016
Համբուրգում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել վերջին տարիներին Հայաստան-ՆԱՏՕ կայուն զարգացող գործընկերության և քաղաքական երկխոսության վերաբերյալ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ Դաշինքը բարձր է գնահատում Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության և կայունության հաստատման ջանքերում:

Նմանատիպ նյութեր