211652_close_icon
views-count3567 դիտում article-date 11:12 10-12-2016

Ձեր ապագան 10 հազար դրամ չարժե. ԵՄ դեսպան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««2017թ.-ին սպասվելիք ԱԺ ընտրությունները ՀՀ-ի համար կարևոր մարտահրավերներ են»,- կարծում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ «Հուսով եմ՝ միասին կկարողանանք ՀՀ բնակիչներին հասկացնել, որ կաշառք ընդունելը երկրի ապագան փոխելու ճանապարհը չէ»,- երեկ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց դեսպանն, ապա ասաց. «Ձեր ապագան 10 հազար դրամ չարժե»։ Ըստ Պյոտր Սվիտալսկու՝ կոռուպցիայի դեմ պայքարում ճիշտ չէ մեղադրել միայն պաշտոնյաներին, յուրաքանչյուրն ինքը պետք է պայքարի։ «Հայաստանը պետք է մերժի կոռուպցիան, վերացնի կաշառքը ոստիկանությունում, դատարաններում, դպրոցում...»,- համոզմունք հայտնեց պաշտոնյան։ Նաև վստահեցրեց, որ ԵՄ-ն կոռուպցիայի դեմ պայքարում կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը, թեև վերջինս այդ հարցում թերացել է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր