211652_close_icon
views-count1856 դիտում article-date 16:39 06-10-2016

Խորհրդարանում հերթական բաց դասն է անցկացվել

ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 6-ին խորհրդարան էին այցելել Ա. Չեխովի անվան համար 55 դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները: Հյուրերը նախ հետեւել են ԱԺ քառօրյա նիստի աշխատանքին, որից հետո նրանց հետո հանդիպել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Հանձնաժողովի նախագահը ողջունել է դպրոցականներին մեր երկրի օրենսդիր մարմնում եւ նրանց հետ զրուցել խորհրդարանական անցուդարձի, օրենսդրական աշխատանքի եւ խորհրդարանական կառավարման առանձնահատկությունների մասին: Աշակերտներին հետաքրքրող հարցերի շրջանակը եւս ընդգրկուն է եղել՝ ԼՂ հակամարտության կարգավորման եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացներից մինչեւ մեր երկրի սոցիալական իրավիճակին ու կրթական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Պարոն Դավթյանը սիրով պատասխանել է բոլոր հարցադրումներին: Հանդիպումն ավարտվել է արդեն ավանդույթ դարձած խորհրդանշական լուսանկարմամբ:

Նմանատիպ նյութեր