211652_close_icon
views-count1705 դիտում article-date 11:03 15-12-2016

Արևմտյան արժեքներով կազմակերպված պետություն ունենալու հավակնություններ չունենք. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հաճախ լսում եմ, որ մեր ներքին և արտաքին խնդիրները պայմանավորված են «կողմնորոշմամբ»։ Ինձ թվում է, որ խնդիրը ոչ թե կողմնորոշումն է, այլ արժեքները և, եթե ուզում եք իմանալ, հավակնությունները։ Եվրոպացի լինելը, իմ ընկալմամբ, կապ չունի ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի, առավել ևս, իհարկե՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ։ Ես ցանկանում եմ, որ Հայաստանում լինեն անկախ դատարաններ, իշխանությունների տարանջատում, խոսքի և հավաքների ազատություն, իրական, մրցակցային շուկայական հարաբերություններ, իշխանության ընտրելիություն։ Այդ ամենը հնարավոր է առանց ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի։ Ինձ թվում է՝ այո։ Եվ այստեղ է գալիս ամբիցիաների հարցը։ Արդյոք մեր հասարակությունը, մեր քաղաքացիների ակտիվ կազմակերպված մասն ունի՞ նման հավակնություններ։ Ես խիստ կասկածում եմ։ Հարուստների, իշխանավորների մասին խոսել՝ խնդրեմ։ Փրկիչներին սպասել՝ իհարկե։ Նույն հարուստներից ողորմություն խնդրել՝ ինչքան ուզեք։ Բայց որոշակի հիմունքներով կազմակերպված պետություն ունենալու ամբիցիաներ մենք չունենք»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր