211652_close_icon
views-count1572 դիտում article-date 09:30 21-12-2016

Կառավարությունը կրկին դիմել է վիճակագրության «վրձնին». «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած տվյալներով, այս տարվա նոյեմբերին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 6.3 տոկոս աճ անցած տարվա նոյեմբերի համեմատ։ Սա ակնհայտորեն «նկարված» ցուցանիշ է: Խնդիրն այն է, որ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո գյուղատնտեսության ցուցանիշներում գահավիժում արձանագրվեց։ Սեպտեմբերին պաշտոնական տվյալներով գյուղմթերքների արտադրությունը նվազել էր 20 տոկոսով, հոկտեմբերին՝ 30 տոկոսով։ Ու շատերի կարծիքով կառավարությունը ուղղակի մաքրում էր այդ ոլորտում նախկինում արված հավելագրումները և փորձում հնարավորինս իրականությանը մոտ ցուցանիշներ հրապարակել։ Սակայն արդյունքում տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնպես նվազում էր և ազդում էր կառավարության վարկանիշի վրա։ Նոյեմբերին, փաստորեն, կառավարությունը որոշել է «շտկել» իրավիճակը և աճեր ցույց տալու նպատակով կրկին դիմել է ամենազոր «վրձնին»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր