2155 դիտում
15:02 21-12-2016
Նոր բնակարաններ կհատկացվեն զոհված ոստիկանների ընտանիքներին
Դեկտեմբերի 21-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 2 բնակարան անհատույց սեփականության իրավունքով օտարել 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զոհված երկու ոստիկանների ընտանիքներին:
Ըստ այդմ, մայրաքաղաքի Սիսակյան փ. հ.16 շենքի հ.29՝ 60.3 քմ մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է ոստիկանության զորքերի զինծառայող, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի այրուն՝ Արփինե Թումասյանին և նրա երեխաներին՝ Էլեն, Աշխեն և Կարեն Տեփանոսյաններին:
Ավագանու մեկ այլ որոշմամբ Սիսակյան փողոցի հ.16 շենքի հ.105՝ 60.3 քմ մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի այրուն՝ Հասմիկ Ոսկանյանին և որդուն՝ Մհեր Մկրտչյանին:
Որոշման նախագիծը ներկայացնելիս նշվել է, որ զոհված ոստիկաններն իրենց ընտանիքներով չեն ունեցել սեփական բնակարան և Երևանում բնակվել են վարձակալական հիմունքներով:
Երևանի ավագանու այլ որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են տրամադրվել նաև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ևս 7 ընտանիքի:
Նմանատիպ նյութեր
1517 դիտում
16:24 30-05-2017
Նոր բնակարաններ կհատկացվեն Արցախյան պատերազմի մասնակցին և օպերային մեներգչին
3426 դիտում
12:40 08-05-2017
Արցախի «Նոր Կիլիկիա» գյուղի տները կհատկացվեն Արցախում նահատակվածների ընտանիքներին
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
991 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»