211652_close_icon
views-count3412 դիտում article-date 09:35 22-12-2016

Սեյրան Օհանյանը հանդիպումների ժամանակ շատ կոպիտ է արտահայտվում ՀՀԿ-ի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն աղմուկով էր լինելու, կասկածից վեր էր։ Ի վերջո, նա 8 տարի լինելով պաշտպանական գերատեսչության ղեկավար՝ վստահաբար հասցրել է իր համար ռեսուրսներ կուտակել։ Խոսքը և՛ ֆինանսական, և՛ մարդկային ռեսուրսների մասին է, որոնք շատ կարևոր են քաղաքական դաշտ մուտք գործելու համար։ Իսկ հիմա նա քաղաքական դաշտում կգործի իրական ընդդիմադիր, իշխանական, թե վերահսկելի ընդդիմադիր դաշտում, ապագան ցույց կտա։ Բայց «Ժողովուրդ» օրաթերթին պարբերաբար լուրեր են հասնում այն մասին, որ Սեյրան Օհանյանը հասարակական ու քաղաքական բոլոր դեմքերի հետ հանդիպումների ժամանակ շատ կոպիտ է արտահայտվում ՀՀԿ-ի ու հատկապես Սերժ Սարգսյանի մասին՝ ընդգծելով որ շատ ասելիք ունի։ Իսկ թե ինչն է նրան զայրացրել, այդ աստիճան ագրեսիվացրել, թերևս, դժվար չէ հասկանալ։ Նա ինչ-որ պահից դարձավ նախագահական նստավայրի երիտթևի թիրախը։ Բայց մյուս կողմից չպետք է մոռանալ, որ նեղանալը քաղաքական կատեգորիա չէ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր