8197 դիտում
09:43 22-12-2016
Ով փող կվերցնի ստորադասից՝ պատճառաբանելով թե «վերևներից» են պահանջել, ստում է և խստագույնս կպատժվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 10-ին, երբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվեց Վարդան Հարությունյանը, լրագրողների հետ իր առաջին «բլից հանդիպման» ժամանակ հայտարարեց, թե համակարգում ինքն է խաղի կանոններ սահմանելու այսուհետ։
«ժողովուրդ» օրաթերթին ՊԵԿ աղբյուրներից հայտնի դարձավ, որ «աշխատանքային-դաստիարակչական» մի քանի խորհրդակցություն է նա անցկացրել համակարգում, որի ընթացքում կտրուկ հայտարարել է փող վերցնելու սովորույթը համակարգից հանելու անհրաժեշտության մասին։ Մասնավորապես, դիմելով ՊԵԿ առաջին տեղակալ Կարեն Բրուտյանին՝ ասել է. «Բրուտյան, ես քեզնից փող ուզե՞լ եմ»։ Հարցից շփոթված տեղակալը բացասական պատասխան է տվել, ապա ՊԵԿ նախագահը շարունակել է, թե ցանկացած աշխատակից, ով փող կվերցնի իր ստորադասից՝ պատճառաբանելով թե «վերևներից» են պահանջել, ստում է և խստագույնս կպատժվի։
«Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ ՊԵԿ Արաբկիրի բաժնի վերահսկող աշխատակիցներից 3 հոգի օրերս հեռացվել են, սակայն նրանց վերադասին ներքին անվտանգության պետը «ներել է»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2446 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
916 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1234 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»