211652_close_icon
views-count4864 դիտում article-date 10:56 22-12-2016

Աննախադեպ երևույթ. Գյուղնախարարությունը դիմել է դատախազություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` Արարատի մարզի Քաղցրաշեն և Այգեզարդ գյուղերի բնակիչների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, անդրադառնալով այս աննախադեպ երևույթին, երեկ ասաց, թե այս քայլը զսպաշապիկ կհանդիսանա անբարեխիղճ աշխատող մյուս ընկերությունների համար: Ինչ խոսք, գովելի է անբարեխղճության դեմ քայլեր ձեռնարկելու նախաձեռնությունը, սակայն հարց է առաջանում` ով է այս պարագայում առավել անբարեխիղճ գտնվել` ՀՀ գյուղատնտեսության նախարարությո՞ւնը, թե՞ ընկերությունը: Հիշեցնենք, որ տևական ժամանակ նույն նախարարությունն էր մի շարք ընկերությունների հորդորում, առաջարկում նախ՝ մթերում կազմակերպել, ապա՝ ամեն գնով մարել գյուղացիների պարտքերը` խոստանալով հետագայում օգնել ծագած խնդիրներում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր