211652_close_icon
views-count3108 դիտում article-date 10:37 23-12-2016

Վարչապետն էլ փոխվեց, բայց հաշմանդամ օդաչուների իրավունքները չեն վերականգնվում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Հաշմանդամ օդաչուները մոտ 10 տարի է՝ բողոքի ցույցեր են անում կառավարության շենքի առջև. այդ ընթացքում վարչապետներ են փոխվում, սակայն իրենց կյանքը չի փոխվում, միայն շարքերն են նոսրանում: Տարեց ցուցարարները երեկ -10 աստիճան ցրտից չընկրկելով՝ կրկին բողոքի ակցիա էին անում. Ասում էին՝ «Ուզածներս ի՞նչ է որ՝ վերականգնել մեր խախտված իրավունքները»: Բայց դե, մենեջեր-վարչապետին այդ իրավունքների վերականգնումն ավելի շատ դրամական արտահայտությամբ կհետաքրքրի, թիվը փոքր չէ: «Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուները աշխատանքի ընթացքում հաշմանդամություն են ձեռք բերել և նրանց վնասի փոխհատուցում պետք է տրամադրվեր, սակայն ընկերության լուծարումից հետո այդ գումարը գրվեց «սառույցին»: Նախկին օդաչուները պահանջում են՝ կառավարությունը պետք է ստանձնի այդ պարտավորությունն ու իրենց փոխհատուցում տրամադրի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր