211652_close_icon
views-count5249 դիտում article-date 10:53 23-12-2016

ՊԵԿ կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը կադրային փոփոխություններ է վարում ոչ միայն ՊԵԿ-ում և տարածքային տեսչություններում, այլև կոմիտեի ենթակայության տակ գտնվող կառույցներում։ Այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հարկային և մաքսային ծառայողների վերապատրաստմամբ զբաղվող «ՀՀ կառավարությանն առընթեր պետական Եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ն այլևս նոր տնօրեն ունի՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանի։ Վերջինս փոխարինել է Մհեր Սահակյանին։ Լ Բարխուդարյանն այն նախարարն էր, որը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից պատասխանում էր պատգամավոր Ֆրունզե Խառատյանի հարցին, երբ ներս խուժեց ոճրագործ Նաիրի Հունանյանը՝ իր հանցախմբի հետ, ու կրակ բացեց վարչապետ Վազգեն Սարգսյանի, ապա մյուս պաշտոնյաների ու պատգամավորների ուղղությամբ։ Բարխուդարյանը կրակահերթերի ժամանակ հասցրեց պառկել Աժ դահլիճի՝ քարտուղարության աշխատողներին հատկացված անկյունում և այդտեղից հետևեց ոճրագործության ընթացքին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր