211652_close_icon
views-count21710 դիտում article-date 11:16 23-12-2016

Մարզերում երիտասարդները ամուսնանում են անչափահաս աղջիկների հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզի հեռավոր գյուղերում քիչ չեն դեպքերը, երբ երիտասարդը փաստացի ամուսնանում է անչափահաս աղջկա հետ։ Նման դեպքերի մի մասի կապակցությամբ քրեական գործ է հարուցվում, ուղարկվում դատարան։ Դատավորները սովորաբար վճռում են պայմանական ազատազրկման դատապարտել անչափահասի հետ ամուսնացածին։ Ահավասիկ նման ևս մի դեպք։ Տավուշի մարզի բնակիչ Արման Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով 20 տարեկան, 2015թ. սեպտեմբերի 23-ին փաստացի ամուսնական կապերի մեջ է մտել 16 տարին չլրացած, Նավուր գյուղի բնակչուհու հետ։ Այդ պահին աղջիկը 14 տարեկան էր։ Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում՝2016թ. հունվարի 23– ին, լրացել է Ա. Մարդանյանի 21 տարին, որից հետո էլ նա շարունակել է պարբերաբար սեռական հարաբերություն ունենալ անչափահաս աղջկա հետ։ Նախկինում չդատված Ա. Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Քսանմեկ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ, որը կատարվել է նույն անձի նկատմամբ պարբերաբար)։ Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 4-10 տարի ժամկետով ազատազրկում։ Այդ քրգործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի դեկտեմբերի 28-ին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր