211652_close_icon
views-count3680 դիտում article-date 16:51 23-12-2016

Բելգիայի բանակում ծայրահեղական հայացքներով 50 զինվորականների են բացահայտել

Բելգիայի զինված ուժերում բացահայտվել են 50 զինծառայողներ, ովքեր հակված են ծայրահեղականությանը։ Այդ մասին հայտնել է Belga գործակալությունը՝ հղում անելով ուժային կառույցների վերահսկիչ մարմին հանդիսացող «P» հանձնաժողովի հրապարակած տվյալներին։ Մոտ 10 զինվորական համարվում է սալաֆիզմի կողմնակից (մուսուլմանական հոսք է, որը հանդես է գալիս իսլամական պետական ղեկավարման օգտին և հիմնված է բացառապես Ղուրանի և Սուննի վրա), 4-ը ակտիվություն են ցուցաբերում՝ կապված ծայրահեղական իսլամիստների գործունեության հետ, մնացածները նկատվել են քրեական և նեոֆաշիստական կապերում։ Ըստ Բելգիայի Սահմանադրության՝ զինծառայողը չի կարող հեռացվել բանակից կրոնական կամ քաղաքական համոզմունքների համար։

Նմանատիպ նյութեր