211652_close_icon
views-count2473 դիտում article-date 15:50 23-12-2016

Իրանի նախագահի այցը Հայաստան. միջազգային մամուլի անդրադարձը

[url=https://www.apnews.com/8a875b6e4f4747c9a48275744cb5a2bc]Associated Press[/url] գործակալությունն անդրադարձել է մինչ Ղազախստան ու Ղրղզստան մեկնելն Իրանի նախագահի հայաստանյան այցին։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Հասան Ռոհանին նշել է, որ Իրանը և Հայաստանը պետք է ստեղծեն տրանսպորտային միջանցք, որը Պարսից ծոցը կկապի Սև ծովի հետ: Գործակալությունը նշում է, որ Հայաստանը մեծապես տուժել է Թուրքիայի կողմից տնտեսական շրջափակման պատճառով: Ռոհանին նշել է, որ Իրանի և Հայաստանի համար կարևոր է, որ երկրները խորացնեն իրենց համագործակցությունն անվտանգության ոլորտում: Նա հավելել է, որ երկու երկրները պետք է նաև միասին լուծեն սահմանով անցնող Արաքս գետի հետ կապված բնապահպանական խնդիրները: Ինչպես նշում է [url=http://www.tehrantimes.com/news/409363/Iran-Armenia-discuss-Persian-Gulf-Black-Sea-corridor]Tehran Times[/url]-ը, Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջանցքի նախագիծը կլինի փոխադարձ շահավետ և ավելի էժան ու ապահով կդարձնի, ինչպես նաև կկարճացնի իրանական և հայկական, ինչպես նաև այլ երկրների մեքենաների բեռնափոխադրման ճանապարհը: Այցի ընթացքում Հասան Ռոհանին նշել է, որ միջանցքը կնպաստի Թեհրանի և Երևանի միջև առևտրի զարգացմանը: [url=http://www.presstv.ir/Detail/2016/12/21/500790/Iran-Rouhani-Armenia-Kazakhstan-Kyrgyzstan]Press TV[/url]-ն նշում է, որ Հասան Ռոհանիի այցի շրջանակում ընդգրկված երեք երկրները՝ Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը Ռուսաստանի և Բելառուսի հետ միասին կազմում են Եվրասիական տնտեսական միությունը: Իր այցից առաջ Ռոհանին հայտարարել էր, որ երեք երկրների հետ կապերը չափազանց կարևոր են Իրանի համար փոխշահավետ տնտեսական հնարավորությունների լույսի ներքո: «Վերջին տարիներին մենք սերտ կապեր ենք հաստատել այս խմբի (ԵԱՏՄ) հետ,- ասել է Ռոհանին,- Մենք ցանկանում ենք հաստատել արտոնյալ սակագներ ներառող տնտեսական հարաբերություններ և վերջին հաշվով՝ ազատ առևտուր այս երկրների հետ»: [url=http://news.xinhuanet.com/english/2016-12/22/c_135923699.htm]Xinhua[/url] գործակալությունն իր հերթին գրում է, որ Իրանի նախագահի այցը Հայաստան տեղի է ունեցել հետաքրքիր ժամանակահատվածում, հաշվի առնելով այն, որ անցած շաբաթ Ադրբեջան էր այցելել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Նմանատիպ նյութեր