211652_close_icon
views-count14568 դիտում article-date 09:56 24-12-2016

Վարորդ Հրաչյա Հարությունյանի դեմ ՌԴ քաղաքացիները 18 քաղաքացիական հայց են ներկայացվել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Մոսկվայում 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի դեմ 18 քաղաքացիական հայց է ներկայացվել (գործով կա 18 տուժող)։ Քաղհայցերը ներկայացրել են ավտովթարից տուժածների ներկայացուցիչները։ Մեզ հայտնի դարձավ, որ այդ հայցերը ներկայացվել են այն բանից հետո, երբ Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները ընդդեմ Ռուսաստանի Դաշնության հայց են ներկայացրել դատարան։ Մինչ այդ, 2 տարվա ընթացքում, Հրաչյա Հարությունյանի դեմ հայց չէր ներկայացվել։ Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել 2013թ։ Ուղիղ մեկ տարի առաջ, երբ «ՀԺ» թղթակիցն արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվել էր՝ 2016 թ. Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը կկարգավորվի՞, նախարարը պատասխանել էր. «Ես կարծում եմ հաջորդ տարի այս հարցով կունենանք հստակ առաջընթաց»։ նախօրեին, սակայն, Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործում խոչընդոտներ են ծագել։ Ստացվում է այս տարի ոչ թե առաջընթաց ունեցանք այս գործով, այլ հակառակը՝ հետընթաց»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր