8575 դիտում
09:57 16-12-2017
Էռնեկյանը հայց է ներկայացրել հայկական գինեգործների դեմ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայկական ծագմամբ արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանի «Tieras de Armenia» ընկերությունը հայց է ներկայացրել հայ գինեգործների, գինու արտադրությամբ զբաղվողների դեմ, պահանջելով այլևս չօգտագործել «Կարաս» բառը ոչ գինիների պիտակի, ոչ էլ արտադրության բրենդի մեջ: Հայցվոր կողմը նաև պահանջում է ոչ օրինական ճանաչել «Սակի և Սանս» անվանումով գրանցված ընկերությունը, որը զբաղվում է հիշյալ գինու տեսակի արտադրմամբ: Այս մասին հայտնում է Rusarminfo գործակալությունը:
«Սակի և Սանս» ընկերության ներկայացուցիչ Զորիկ Ղարիբյանը հայտարարել է, որ տարիներ շարունակ իրենք կիրառել են գրանցված բրենդը և ոչ մի խնդիր չեն ունեցել արտադրողի հետ, որոնք իրենց հերթին ներառել են «կարաս» բառը գինու նկարագրության մեջ: «Հիշյալ տեսակը պահպանվում է կարասում, դա հին գինեգործական ավանդույթ է, մենք հրաժարվելու՞ ենք այդ ավանդույթից: Ես չեմ կարող նկարագրության մեջ հիշատակել, որ գինին պահպանվում է կարասներում, դա համարվում է խախտում»,- ասել է Ղարիբյանն ու հավելել, որ հայցն անմիտ են համարում ու չեն պատրաստվում հրաժարվել իրենց բրենդից:
Ղարիբյանը նաև հայտարարել է, որ Էդուարդո Էռնեկյանը փորձում է մոնոպլացնել հայկական գինու արտադրությունը Հայաստանում, այդ պատճառով էլ դիմում է նման քայլերի` հերթով շուկան արտադրողներից մաքրելու համար:
Նշենք, որ Էդուարդո Էռնեկյանն Արգենտինայի ամենահարուստ հայն է ու երկրի խոշոր գործարարներից մեկը, այս տարվա սեպտեմբերին նրան ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհվեց»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6002 դիտում
16:27 06-04-2020
Էդուարդո Էռնեկյանը 250 հազար դոլար կտրամադրի ՀՀ կառավարությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Այս բաժնից
2452 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
919 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1237 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»